30 հոկտեմբերի 2001 - 21:49 AMT
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ
Արդարադատության նախարարը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «ԱրմենՏել» ընկերության ղեկավարության հետ բանակցություններ վարելու նախաձեռնությամբ: Բանակցությունների 60 օրվա ընթացքում ենթադրվում է քննարկել բոլոր վիճելի հարցերը եւ ջանալ լուծել դրանք: Բանակցություններին մասնակցելու են հրավիրված նաեւ OTE հունական ընկերությունը, որը «ԱրմենՏել» ընկերության 90% արժեթղթերի սեփականատեր է հանդիսանում: Ընդգծվում է, որ 60 օրվա ընթացքում կառավարությունը չի հրաժարվի «ԱրմենՏելին» վերջերս ներկայացրած ոչ մի պահանջից: Նշվում է, որ բանակցությունների ձախողման դեպքում կառավարությունը հավատարիմ կմնա ներքաղաքային հեռախոսազրույցների րոպեավճարի կիրառումն արգելող իր ընդունած որոշմանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: