Արմեն Մարտիրոսյանի խոսքերի համաձայն, Հայաստանի ղեկավարությունը սկսելով հայ-թուրքական գործընթացը, իր ներդրումն ունեցավ այն բանում, որ այս անգամ էլ Օբաման չարտասանեց ցեղասպանություն բառը:
“Մյուս կողմից` Օբամայի դիրքորոշումն այս հարցում խոսում է այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերվում պատմությանը: ԱՄՆ-ի արխիվներում շատ փաստաթղթեր կան Հայոց ցեղասպանությունն ապացուցող”, - ասել է նա:
“Ժառանգություն” կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ քանի դեռ Հայաստանը վերջնականապես դուրս չի եկել հայ-թուրքական գործընթացից, Թուրքիան կպահպանի իր հնարավորությունը` խոչընդոտելու Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: