26 ապրիլի 2010 - 15:41 AMT
Ապրիլի 30-ին հայ հանրությանը կներկայացվի ֆրանսիացի կոմպոզիտորների դաշնամուրի համար գրված երաժշտությունը

Ապրիլի 30-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա “XX դարի և համաշխարհային ժամանակակից դաշնամուրային երաժշտության համերգաշարը”:

Համերգի կազմակերպիչներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և ՀՀ մշակույթի նախարարությունը:

Ծրագրում ընդգրկված են Դեբյուսիի, Ռավելի, Կարսկու, Դյուսապենի, Պուլենկի, Բուլեզի ստեղծագործությունները:

Ստեղծագործությունները կհնչեն Հայկ Մելիքյանի կատարմամբ: Նա հանդես է գալիս Բելգիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Հայաստանի բեմերում