29 ապրիլի 2010 - 10:30 AMT
Թուրքիայի ԱԳ փոխնախարարը մեկնում է Իսրայել

Թուրքիայի ԱԳ առաջին փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն մայիսի 2-ին մեկնում է Իսրայել:

Իսրայելում նա կհանդիպի այդ երկրի փոխարտգործնախարար Յոսի Գալի հետ: Այցի շրջանակներում տեղի կունենան 14-րդ ավանդական քաղաքական խորհրդակցությունները Թուրքիայի ու Իսրայելի միջև, հաղորդում է TRT Russian-ը:

Ճգնաժամից հետո, որն առաջացել էր Թուրքիայի դեսպան Օգուզ Չելիքոլուի հանդեպ Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնի անհարգալից վերաբերմունքի պատճառով, դեսպան Չելիքոլը հետ կանչվեց, իսկ նրա փոխարեն դեսպան նշանակվեց Քերիմ Ուրասը: