Ապրիլի 28-ին Եվրոպայի Հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը հանդիպել է Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռայնֆելդի հետ: Ինչպես հայտնում է ԵՀՀ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում խոսվել է Շվեդիայի Ռիգսդագի կողմից Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց Ցեղասպանության իրողության ճանաչման գործընթացի մասին և վարչապետին է հանձնվել այդ գործընթացի ու դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ ԵՀՀ-ի նամակը: Կարո Հակոբյանը վարչապետին նաև ներկայացրել է Եվրոպայի Հայերի համագումարի գործունեության մասին հակիրճ պատկեր:
Ապրիլի 20-ին Կարո Հակոբյանը հանդիպել էր նաև ընդդիմադիր երկու հիմնական կուսակցությունների` Շվեդիայի Սոցիալ դեմոկրատ կուսակցության և Ձախ կուսակցության առաջնորդների հետ, որոնք հիմնական դերակարատություն ունեցան Ռիգսդագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում: