Ձգձգելով Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը և նախապայմաններ առաջադրելով Հայաստանին` Թուրքիան միջազգային հանրության աչքերում փոխեց իր իմիջը, այն այժմ ավելի բացասական է: Այդ մասին ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ հանդիպմանը հայտրարել է Վիյերբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետը: Ըստ նրա, ստացվում է` Անկարան “ոչ” ասաց Արձանագրություններին: “Ֆրանսիայում կարծում են, որ հայ-թուրքական գործընթացը ձախողվեց Թուրքիայի մեղքով”,-նշել է Բրետը` հավելելով, որ դրանից կարելի է հետևյալ եզրակացությունն անել` Թուրքիան, քողարկվելով Արձանագրություններով, գաղտնի քաղաքականություն է վարում: