3 մայիսի 2010 - 14:56 AMT
Աշոտ Մելիքյան. Հայաստանում մամուլի ազատության մասին խոսելը դեռևս վաղ է

Մայիսի 3-ը` Մամուլի ազատության միջազգային օրը լավ առիթ է խոսելու համար առկա խնդիրների մասին”,-ասել է “Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի” նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքերով, չնայած նրան, որ ըստ Freedom House միջազգային կազմակերպության զեկույցի, մամուլի ազատության մակարդակը Հայաստանում բարձրացել է 2 կետով (0,2 տոկոս), կազմակերպությունը համարել է, որ հայկական մամուլն ազատ չէ: Նա ընդգծել է նաև, որ լիակատար ազատություն ձեռք բերելու համար հայկական մամուլն, առաջին հերթին, պետք է ապահովի իր ֆինանսական անկախությունը, ինչը թույլ կտա նրան հրաժարվել “հովանավորների” օգնությունից, որոնք հետագայում թելադրում են իրենց պայմանները: “Հարկավոր է փոխել օրենսդրությունը, որը կանոնակարգում է այդ ոլորտը, ինչը դեռևս չի նախատեսվում: Քանի դեռ երկրում նորմալ ընտրություններ չեն անցկացվում, մամուլի ազատության մասին խոսելն ավելորդ է”,-ասել է Մելիքյանը:

“Օրենսդրության խստացման դեպքում Հայաստանում աղմկալի դատավարություններ տեղի կունենան, որոնք դաս կհանդիսանան ԶԼՄ-ների համար, որոնք անցնում են բոլոր թույլատրելի սահմանները: Հայաստանում հարկավոր է անցկացնել այդ ոլորտի համակարգված փոփոխություններ”,-ասել է լրագրող Էդիկ Բաղդասարյանը: Նա նշել է նաև, որ Հայաստանում լրագրողները հանրության ամենաանպաշտպան շերտն են: Նրա հետ համաձայնվել է Աշոտ Մելիքյանը` ընդգծելով, սակայն, որ այդ պաշտպանվածության մակարդակը հարկավոր է բարձրացնել, և հավելել է, որ 2010 թվականի առաջին ամիսներին գրանցվել է լրագրողների հանդեպ բռնության կիրառման 5 դեպք, այն դեպքում, երբ 2009 թվականի նույն ժամանակահատվածում` 3 դեպք: