3 մայիսի 2010 - 15:15 AMT
Հայաստանի գազամատակարարումը դեռ չի վերականգնվել

Հայաստանի բնական գազի մատակարարումը դեռ չի վերականգնվել, PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: «Գազը Հայաստան դեռ չի մտել, մենք լրացուցիչ տեղեկատվություն չունենք մատակարարման վերսկսման կոնկրետ ամսաթվի մասին»,- ասել է նա:

Հյուսիսային Կովկասի բարձր լեռնային շրջաններից մեկում սողանքները պատճառ են դարձել ապրիլի 28-ին հիմնական գազատարի վնասման համար: “Հայռուսգազարդ” ՓԲԸ Կենտրոնական դիսպետչերային կառավարման տվյալներով ներքին շուկայի պահանջմունքներն առանց սահմանափակումների բավարարվելու են գազի ստորգետնյա կայանի պաշարների հաշվին:

Ավելի վաղ հայտնվել էր, որ գազատարի վերանորոգման համար պահանջվելու է երեք օր: