Հայաստանի և Իրանի ֆուտբոլի մինչև 17 և 19 տարեկանների հավաքականները մայիսի 7-ին և 9-ին ընկերական հանդիպումներ կանցկացնեն: Հանդիպումները կկայանան Երևանի «Փյունիկ» սպորտդպրոցի մարզադաշտում:
Մայիսի 25-ին կայանալիք Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպման պատճառով Հայաստանի Բարձրագույն և Առաջին լիգայի օրացույցում փոփոխություններ են տեղի ունեցել:
Հայաստանի առաջնության 7-րդ տուրի «Փյունիկ» - «Կիլիկիա» և «Բանանց» - «Շիրակ» հանդիպումները մայիսի 24 և 25-ի փոխարեն տեղի կունենան հուլիսի 3-ին և 5-ին: