4 մայիսի 2010 - 11:18 AMT
ՀԱԵ Կանադայի թեմի առաջնորդը կոչ է արել կանադացի պատգամավորներին ճանաչել ԼՂՀ անկախությունը

Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Բագրատ Գալստանյանը կոչ է անում Կանադայի խորհրդարանի պատգամավորներին սկսել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը: « Հարգելի պատգամավորներ, դիմում եմ ձեզ` կոչ անելով բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը խորհրդարանում: Մենք ցանկանում ենք, որպեսզի իր ազատության և իրավունքների համար պայքարող ժողովուրդն ունենա այնպիսի ազատ երկիր, ինչպիսին Կանադան է»,- ասել է եպիսկոպոսը: