4 մայիսի 2010 - 12:47 AMT
Սերգեյ Կասպարովը հաղթել է շախմատի Վայցի միջազգային մրցաշարում

Միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Ֆրանսիայի Բալայն քաղաքում անցկացված բաց մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը:

Մրցաշարին մասնակցում էին 102 շախմատիստներ:

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Ավստրիայի Վայց քաղաքում անցկացված օփենում 5 հնարավորից վաստակեց 4,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Մրցաշարին մասնակցում էին 25 շախմատիստներ, հաղորդում է armchess.am-ը: