26 հոկտեմբերի 2001 - 00:09 AMT
«ԱՐՄԵՆԹԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ԱՆՋԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԶՐԿԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏՈՆԱԳՐԻՑ
Այն դեպքում, եթե «ԱրմենԹել» ընկերությունը րոպեավճարը չմուծելու համար անջատի բաժանորդներից որոէ մեկի հեռախոսը, կառավարությունը կսկսի ընկերությունը արտոնագրից զրկելու գործընթացը: Այս մասին երեկ հայտնել է տրանսպորտի ու կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը` ելույթ ունենալով Ազգային Ժողովում: Նախարարը կրկին կոչել է քաղաքացիներին չվճարել ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար «ԱրմենԹել»-ի ներկայացրած հաշիվները:
Այդուհանդերձ, «Քաղաքացիները «ԱրմենԹել»-ի ահաբեկման դեմ» շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում քաղաքացիներին «հեռահաղորդակցային մենաշնորհատերի» դեմ հայցերով դիմել դատարան: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, «Investment Law Group» իրավաբանական խորհրդատվական ֆիրման արձանագրում է, որ օրենքի խախտում է արդեն այն փաստը, որ «ԱրմենԹել»-ը բաժանորդներին է ներկայացրել ներքաղաքային խոսակցությունների համար հաշիվները: Ֆիրման պատրաստել է եւ տարածել տիպային հայց` դատական մարմիններին դիմելու համար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: