4 մայիսի 2010 - 14:12 AMT
Երևանում անցկացվում է լուսանկարչական ցուցահանդես մամուլի ազատության թեմայով

Մամուլի ազատության օրվա կապակցությամբ մայիսի 3-ին Երևանում բացվեց «Մամուլի ազատություն. տեղեկատվության ազատության իրավունք» թեմայով ցուցահանդեսը, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը: Լուսանկարչական ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված երեք հարյուր աշխատանքներից ընտրված, երեսուն ինքնատիպ լուսանկարների նպատակն է արտացոլել խոսքի և տեղեկատվության մատչելիության իրավունքի կիրառման մարտահրավերներն ու հնարավորությունները և կառավարություններին, և լրատվամիջոցների ներկայացուցիչներին և թե հանրությանը հիշեցնել այդ իրավունքի կյանքի կոչման հարցում իրենց ունեցած դերի մասին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը ողջունեց ցուցահանդեսը որպես ինքնատիպ միջոց` ներկայացնելու տեղեկատվության և խոսքի ազատության մասին հանրային ընկալումները.

«Տեղեկատվության մատչելիությունը առանցքային դեր ունի մարդկային արժանապատվության հարգանքի հարցում և ծառայում է որպես կարևոր գործիք` հնարավորություն ընձեռելու քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ հանրային կյանքում և օգնում է իրականացնել իրենց այլ իրավունքները: Այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է խորհելու այս խնդիրների շուրջ»:

«Տեղեկատվության ազատությունը անքակտելիորեն կապված է արտահայտման ազատության հետ և ուստի հիմնորեն կապված է նաև լրատվամիջոցների ազատության հետ` առանցքային բաղադրիչ հանդիսանալով ժողովրդավարության, հմուտ կառավարման և մարդկային զարգացման առաջընթացի ամրապնդման գործում լրատվամիջոցներին հնարավորության տալու հարցում», - ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը իր խոսքում նշեց. «Այսօրվա գլոբալ դինամիկ միջավայրում առաջ ընթանալու համար հասարակությունները պետք է բացահայտեն իրենց ժողովրդի ստեղծագործական հմտություններն ու տաղանդները: Դա նշանակում է վստահել քաղաքացիների` ամբողջական տեղեկատվության հիման վրա նշանակալից ընտրութանը: Ես կոչ եմ անում բոլորիս հետամուտ լինել ավելի բաց և տեղեկացված հասարակության կեիրտռմանը Հայաստանում»:

Մեկ շաբաթ տևողությամբ ցուցահանդեսի բոլոր լուսանկարները կհրապարակվեն կատալոգում: