4 մայիսի 2010 - 14:35 AMT
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսեյ Սիսակյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական հեռագիր է հղել անվանի գիտնական Ալեքսեյ Սիսակյանի մահվան կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Ուղերձում մասնավորապես նշվում է. «Մեծ ցավով տեղեկացանք անվանի գիտնական Ալեքսեյ Սիսակյանի վաղաժամ մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն գիտնականի մահվան կապակցությամբ: Ի դեմս Ալեքսեյ Սիսակյանի, մենք կորցրեցինք խոշոր գիտնականի, մեծ անհատականության, որն իր անսպառ էներգիան եւ ողջ ներուժը ծառայեցրել է հանուն գիտության առաջընթացի: Կիսում ենք Ալեքսեյ Սիսակյանի ընտանիքի, հարազատների եւ գործընկերների վիշտը եւ մխիթարություն ու կորով մաղթում այս ծանր կորուստը հաղթահարելու համար»: