26 հոկտեմբերի 2001 - 00:10 AMT
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՄԱՐՍԵԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Այսօր երկօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանել ֆրանսիական Մարսել քաղաքի քաղաքապետ Ժան Քլոդ Գոդենը: Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել Երեւանի ու Մարսելի վարչակազմերի միջեւ համագործակցության մասին նորացված ու լրացված համաձայնագիրը: Մի քանի տարի առաջ նման համաձայնագիր ստորագրվել է Մարսելում: Ֆրանսիայի երկրորդ քաղաքի քաղաքապետը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի, արդյունաբերության ու առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: