4 մայիսի 2010 - 17:48 AMT
Orange-ը ներկայացնում է Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոններ

Այսօրվանից Orange-ի 12 խանութներում մեկնարկում է Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոնների վաճառքը: Այսպիսով Orange-ն առաջին բջջային օպերատորն է, որը հայկական շուկայում առաջարկում է նորարարական Android օպերացիոն համակարգով գործող հեռախոս:

Առաջին մոդելը, որ ներկայացնում է Orange-ը, HTC Tattoo™ է, որը վաճառքում կարելի է գտնել ընդամենը 149,000 դրամով, PanARMENIAN.Net-ի թղթակցին այս ամսին հայտնել է Orange-ի մամլո ծառայությունը: Այն հարմարավետ և հեշտ օգտագործելի հեռահաղորդակից է, որն անհատականացման լայն հնարավորություն է ընձեռում սպառողների մեծ շրջանակի: Շատ շուտով Orange-ի խանութներում կլինի նաև HTC-ի նորագույն մոդելը` HTC Desire™-ը:

«iPhone-ից հետո սա երկրորդ սմարթֆոնն է, որ մենք ներկայացնում ենք Հայաստանում: Մեզ համար սա հրաշալի իրադարձություն է, քանի որ մեր բաժանորդներն այժմ շատ ավելի մեծ ընտրություն ունեն: Ի վերջո, Android-ն առաջին անգամ է Հայաստանում»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Android օպերացիոն համակարգը, որը ստեղծել է Google-ը, ունի բազմաթիվ առավելություններ, ինչպիսիք են` ձայնային կառավարումը, Google Earth ծրագրի օպտիմալ օգտագործումը, Gmail և այլ էլեկտրոնային փոստերն ուղիղ հեռախոսից կառավարելու հնարավորությունը, ավտոմատ կերպով բազմաթիվ ինտերնետային աղբյուրներից, ներառյալ facebook-ից, կոնտակտների բեռնումը, սոցիալական ցանցերի հեշտացված կառավարումը և այլն: