Եվրոպայի հայկական միությունը (EAFJD) 2010 թ. մայիսի 21-ին Մադրիդի համալսարանում կանցկացնի «Հայոց ցեղասպանության ընդունումն ու միջազգային իրավունքը» թեմայով գիտական համաժողով:
Համաժողովն անցկացվում է Իսպանիայի հայկական ընկերակցության համագործակցությամբ:Այն Իսպանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ միջոցառումների շարքին է պատկանում:
Ֆորումին կմասնակցեն` ԱՄՆ-ից իրավաբան և գրող Ալֆրեդ դե Զայասը, իսպանացի գրող Գոնսալո Գուարչը, Միջազգային մամլո ակումբի նախագահ Խոսե Անտոնիո Գուրիարանը և EAFJD ղեկավար Հիլդա Չոբոյանը: