25 հոկտեմբերի 2001 - 00:44 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴԻՆ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Ադրբեջանում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող հատուկ հանձնաժողովի ստեղծման հարցը, որի կազմի մեջ կմտնեն օրենսդրական եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչները: Դատելով ադրբեջանական մամուլի հաղորդագրություններվ` հանձնաժողովը ստեղծվում է, այսպես ասած, Իլհամ Ալիեւի` հանրապետության ղեկավարի որդու համար: Այդ մարմինը Իլհամին վստահելու գաղափարը դրականորեն է ընկալվել «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության ղեկավարության կողմից, որի առաջնորդներից մեկն է Ալիեւ-կրտսերը: Կուսակցության վարչության անդամ, պատգանմավոր Շահլար Ասքերովը օրերս հայտարարել է, որ «Իլհամ Ալիեւը իրավունք ունի գլխավորել հանձնաժողովը, քանի որ վերջերս նա հասնում է հաջողության ուր էլ չխառնվի: Նա կկարողանա կարգավորել իրադրությունը»: Ասքերովը չի բացառել առաջիկա համագումարում Իլհամ Ալիեւի կուսակցական լիազորությունները ընդլայնելու հնարավորությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: