10 մայիսի 2010 - 16:21 AMT
Հայաստանի պատվիրակությունը Թբիլիսիում կմասնակցի «Տրանսպորտային հեռանկարները Հարավային Կովկասում» խորհրդակցությանը

Մայիսի 11-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա «Տրանսպորտային հեռանկարները Հարավային Կովկասում» թեմայով համակարգող դոնորների խորհրդակցություն, որին կմասնակցի Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը կմասնակցեն տրանսպորտային ոլորտում ներգրավված դոնոր կազմակերպությունները, այդ թվում` Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Զարգացման ասիական բանկը, Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան, Եվրամիությունը և այլն:

Ժողովի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կտրվի ներկայացնելու իրենց ազգային ծրագրերը, հիմնավորելու ներդրումային կարիքները և դոնորների աջակցությունը ստանալու նպատակով` առաջարկելու նոր նախագծերի գաղափարներ, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: