10 մայիսի 2010 - 16:48 AMT
«Austrian Airlines Skyline» ամսագրում Հայաստանին նվիրված հոդված է հրապարակվել

Մայիսի 10-ին Ավստրիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ ու մասնակցությամբ «Austrian Airlines Skyline» ամսագրում լույս է տեսել Հայաստանին նվիրված հատուկ հոդված, որն ամսագրի այդ համարի հիմնական հոդվածն է:

Գերմաներեն եւ անգլերեն տարբերակներ ունեցող հոդվածում ներկայացվում է Հայաստանը իր պատմական եւ մշակութային դիմապատկերով: Հայաստանը հոդվածում ներկայացված է որպես հարուստ պատմական, մշակութային եւ կրոնական ավանդույթներ ունեցող երկիր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: