10 մայիսի 2010 - 17:08 AMT
Հայ թենիսիտները կմասնակցեն Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի խաղերին

Մայիսի 10- 15 Հունաստանում կանցկացվեն Davis Cup տղամարդկանց թիմային առաջնության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ ենթախմբի խաղերը: Մասնակից երկրներն են Հայաստան, Անդորրա,Ալբանիա,Հունաստան, Վրաստան,Իսլանդիա,Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Սան Մարինո:

Հայաստանի թիմը ներկայանում է հետևյալ կազմով` Հարություն Սոֆյան, Աշոտ Գևորգյան, Խաչատուր Խաչատրյան, Կարո Փամբուկյան: Թիմի ավագն է Վահե Ավետիսյանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի թենիսի ֆեդերացիայում, մեր հավաքականի մասնկացությունը այս ենթախմբի խաղերին հնարավոր դարձավ անցյալ տարի Կոդ դ'Իվուարի 4-րդ ենթախմբի խաղերում ունեցած հաղթանակի շնորհիվ: