Հայաստանում ոչխարաբուծությունըհանգեցնում է հողի էրոզիայի, ջրամբարների ճահճացման, կենդանական և բուսական վայրի աշխարհի ոչնչացման, կարող է խոչընդոտել խոշոր եղջերավոր անասունների և մեղվաբուծության բազմացմանը, գտնում է հրապարակախոս Արամ Հովհաննիսյանը:
Նրա խոսքերի համաձայն, բոլոր զարգացած երկրներում ոչխարաբուծությունը չի զարգանում, իսկ Ասիայի և Աֆրիկայի թույլ զարգացած երկրներում դրանց բուծումը հանգեցրել է հողի որակի վատացման և անապատացման:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կենդանաբուծության վարչության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանն իր հերթին ասել է, որ ներկայում արոտավայրերը չեն օգտագործվում և այս պայմաններում ոչխարաբուծությունը նպատակահարմար է: «Հայաստանում 80-ականներին կար մոտ 2,3 մլն գլուխ ոչխար, իսկ հիմա դրանց գլխաքանակը կրճատվել է 4,5 անգամ և կազմում է մոտ 510 հազ.», - ասել է նա: