Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության խորհրդի բարձրագույն ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ողջունում եմ մայիսի 10- ին կայացած ընդհանուր հարցերով խորհրդի` ԵՄ ևՀայաստանի, Ադրբեջանիև Վրաստանի միջև ապագա Ասոցացման համաձայնագրերի վերաբերյալ բանակցային հանձնարարականների ընդունումը:
Բանակցային հանձնարարականներիընդունումը ԵՄ և ՀարավայինԿովկասի երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման մեր հանձնառության ակնհայտ վկայությունն է` ընդհանուր արժեքների և սկզբունքների, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա հիմնված:
Արևելյան գործընկերությունը, որը մեկնարկեց 2009 թվականիմայիսի 7-ին Պրահայի գագաթաժողովում, հարավկովկասյան երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերելու հավակնոտ ծրագիր է: Այդ համատեքստում, Ասոցացման համաձայնագիրը այն կարևոր գործիքն է, որը մեր հարաբերությունները առկա հանձնառություններից տանում է դեպի որակական նոր մակարդակ` ուղղված ԵՄ հետ քաղաքական ասոցացմանն ու աստիճանական տնտեսական ինտեգրմանը:
Բանակցային գործընթացի հիմքումընդգրկմանև տարբերակմանսկզբունքներն են, ինչպեսնաև համատեղ սեփականության սկզբունքը:Արևելյան գործընկերության հաջող իրականացումը գործընկեր երկրների երկկողմ և բազմակողմ ակտիվ մասնակցությամբ, կնպաստի հարաբերությունների ամրապնդմանը` ընդհանուր արժեքների հիմքով, և կաջակցի քաղաքական ու տնտեսական բարեփոխումների խթանմանը, կմիավորի կառավարումը և կխթանի խաղաղությունը, բարգավաճումն ու վստահության բարձրացումը տարածաշրջանում:
Ակնկալում եմ, որ կմեկնարկի Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև վերոնշյալ հավակնոտ և համապարփակ համաձայնագրերի վերաբերյալ բանակցային գործընթացը», հաղորդում է Եվրոպական միության պատվիրակության մամլո ծառայությունը: