12 մայիսի 2010 - 12:18 AMT
Շախմատի տղամարդկանց Գրան պրիում Վլադիմիր Հակոբյանը զբաղեցնում է 10-րդ տեղը

Աստրախանում շարունակվում է տղամարդկանց Գրան պրիի խաղարկության վերջին փուլը: Գրան պրիին մասնակցում են 14 շախմատիստներ, Հայաստանից մրցաշարին մասնակցում է գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը:

Մայիսի 11-ին կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Հակոբյանի մրցակիցն էր ուկրաինացի Պավել Էլյանովը: Հակոբյանը զիջել է նրան 0.5 միավորով` իջնելով 10-րդ հորիզոնական: Հաղթանակից հետո Էլյանովը հավաքել է 1.5 միավոր և այժմ առաջատարն է:

3-րդ տուրում Հակոբյանը սպիտակներով խաղալու է Պյոտր Սվիդլերի հետ (Ռուսաստան), որը Հակոբյանից հետ է մնում մեկ հորիզոնականով: