12 մայիսի 2010 - 13:01 AMT
Երևանում տեղի կունենա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը

Մայիսի 21-ին Երևանում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) համերգը: Համերգի ժամանակ կհնչեն Յոզեֆ Հայդնի, Առնո Բաբաջանյանի, Ջորջ Էնեսկուի ստեղծագործությունները: Համերգի դիրիժորն է Ռուբեն Ասատրյանը: Համերգի մենակատարը դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանն է:

Համերգը տեղի կունենա Հայաստանի մշակույթի նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Համահայկական բարեգործական միության (AGBU) աջակցությամբ: