12 մայիսի 2010 - 14:47 AMT
Հայաստանի հեռահաղորդակցության թվայնացումը կարժենա 12 մլրդ դրամ

Հեռահաղորդակցության թվայնացման նախագծի արժեքը կազմում է 12 մլրդ դրամ: Այդ մասինԵրևանում մայիսի 12-ին լրագրողներին հայտնել է հեռարձակման թվայնացման տեխնիկական խմբի ղեկավար Սեմյոն Աղաջանյանը: «Բացի դրանից, յուրաքանչյուր հեռուստաընկերության համար թվայնացված հեռարձակումը կարժենա 300-400 հազար դոլար: Այդ միջոցներն ընկերությունները վճարելու են պետությանը 10 տարվա ընթացքում»,- ավելացրել է նա:

Իր հերթին, Հայաստանի էկոնոմիկայի փոխանարար Արա Պետրոսյանն ավելացրել է, որ ներդրումների իրական ծավալը, որը պետությունը պետք է իրականացնի հեռահաղորդակցության թվայնացման նախագծում, կորոշվի միայն հեռարձակման անցումային փուլի վերջում, այսինքն 2013-ի վերջում: «12 մլրդ դրամն առավելագույն չափն է: Հեռուստաընկերություններն ամեն տարի տուրք են վճարելու թվայնացված հեռարձակումն օգտագործելու լիցենզիայի համար, որն ապահովելու է պետական միջոցների դարձելիությունը»,- ասել է նա: Փոխնախարարի խոսքերով, պետությունը նախատեսում է առանց տոկոսների վարկային միջոցների ստացում միջազգային աղբյուրներից և դոնոր-երկրներից