12 մայիսի 2010 - 15:26 AMT
Ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը

Ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը ԼՂՀ և Ադրբեջանի զինվախ ուժերի շփման գծում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Մարտակերտում (Արցախի Հանրապետություն) դասակի հրամանատար ավագ սպա Մարտիրոսյանը: «Բայց ԼՂՀ ՊԲ պատասխան գործողություններից հետո հրաձգությունը դադարում է»,- նշել է նա, ավելացնելով, որ վերջին անգամ հակառակորդը սկսել է գնդակոծությունը 12:00-ին, ինչն արագ ճնշվել է:

Զորամասի հրամանատար Կարեն Առուստամյանի խոսքերով, 2010-ին հրադադարի ռեժիմը շատ հաճախ է խախտվում: «Բայց մեր կողմից կորուստներ չկան»,- ասել է նա: