13 մայիսի 2010 - 13:11 AMT
Davis Cup. Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Սան-Մարինոյի հավաքականին

Չերնոգորիայի հավաքականին պարտվելուց հետո հայ թենիսիստները 3:0 չոր հաշվով հաղթել են Սան-Մարինոյի հավաքականին:

Հարություն Սոֆյանը հաղթել է Ալբերտո Բրիգիին (6:4, 6:2), Աշոտ Գևորգյանը բոլոր երեք սեթերում 6:2, 5:7, 6:2 հաշվով հաղթել է Դիեգո Զոնզինիին: Զուգախաղում Հարություն Սոֆյանը և Խաչատուր Խաչատրյանը 7:5, 7:6 հաշվով հաղթել են Բրիգի-Զանզինի զույգին:

Բ խմբում ելույթ են ունենում Ալբանիայի, Հունաստանի, Մոլդովայի և Չերնոգորիայի հավաքականները: