«Մենք շատ քիչ բան գիտենք կինոռեժիսորի, 20-րդ դարի հանճարի մասին»,- այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գրող Սերգեյ Գալոյանը` ներկայացնելով Սերգեյ Փարաջանովի մասին նոր գիրքը` «Փարաջանով. Լուսապսակ տառապանքի միջով»: Նրա խոսքերով, ոչ մեկին դեռ չի հաջողվել բացահայտել մեծ ռեժիսորի գաղտնիքը, հատկապես մեր հասարակության մեջ միայն լուրեր են և ոչ մի փաստ: «20-րդ դարի մեծագույն հանճարի մասին կան բազմաթիվ գրքեր, այդ թվում` ռուսերենով, անգլերենով, ուկրաներենով, բայց ոչ մի գիրք` հայերենով»,- ասել է գրողը: Իր գրքի համար Գալոյանն օգտագործել է փաստագրական նյութեր, այդ թվում հենց Փարաջանովի արխիվից, Մոսկվայում, Կիևում և նույնիսկ Փարիզում հանդիպել է նրա ծանոթների և ընկերների հետ: Գրքում գրողը լույս է սփռում նոր փաստերի վրա`կապված ռեժիսորի ձերբակալության և բանտային կյանքի հետ, և ոչ միայն:
Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե արդյոք այդ գիրքը «Տրակտատներ տղամարդկանց մասին» գրքի շարունակությունն է, որում արդեն ներկայացված են մանրամասներ Փարաջանովի կյանքից, Գալոյանը պատասխանել է, որ նա պատրաստվում է առանձին գրքեր գրել վերիոհիշյալ գրքի այլ հերոսների մասին: «Հաջորդն այդ ցուցակում հայազգի փիլիսոփա և միստիկ Գեորգի Գյուրջիևն է»:
Գրողը նաև առանձին 600-էջանոց գիրք է պատրաստում քրեական աշխարհի համաշխարհային պատմության մասին: Գալոյանն արդեն 8 գիրք է գրել այդ թեմայով: Դա լինելու է 9-րդը: