20 հոկտեմբերի 2001 - 00:00 AMT
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՎՐԱ ՓՆՏՐԵԼՈՒ ԵՆ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ
Կալիֆորնիայի Վանդենբերգ օդակայանից երեկ արձակվեց արբանյակ, որն ենթադրվում է օգտագործել, ըստ առասպելի, Արարատ լեռան վրա գտնվող բիբլիական նոյյան տապանը փնտրելու համար: Արբանյակը ուղեծիր է հասցրել կրող հրթիռը: Սարքը նախատեսված է Երկրի մակերեւույթը լուսանկարահանելու համար: Նրա վրա տեղադրված են մեծ թույլատրող ունակություն ունեցող խցիկներ: Դեռ ամռանը նախագծի հովանավոր «Digital Globe» ընկերության ղեկավարությանն է դիմել մի գիտնական Ռիչմոնդի համալսարանից` Փորչեր Թեյլորը, որը խնդրել է օգնել հաստատել այն տեսությունը, որ նոյյան տապանը գտնվում է Արարատ լեռան վրա: Թեյլորի խոսքերով` արբանյակից արվելու են լեռան լանջի հատվածներից մեկի լուսանկարները, որտեղ մոտ 4,7 կմ բարձրության վրա դեռ 1949 թվականին օդալուսագծահանման ընթացքում հայտնաբերվել է խորհրդավոր առարկան: Այդ առարկան, որն ստացել է «արարատյան անոմալիա» անվանումը, ունի մոտ 183 մետր երկարություն: 1999 ու 2000 թվականներին արված «անոմալիայի» լուսանկարները չօգնեցին լուծել այդ առեղծվածը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: