19 մայիսի 2010 - 14:50 AMT
Հայաստանից գաղթողների 50%-ը նախապատվությունը տալիս է Ռուսաստանին

2010 թվականի առաջին եռամսյակում ավիափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 568 600, որոնցից 280 889-ը ժամանումներն են կազմել, իսկ 285 748-ը` մեկնումները: Այդ մասին այսօր Երևանում ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «Հայաստանից գաղթողների 50%-ը նախապատվությունը տալիս է Ռուսաստանին», - նշեց Կույումջյանը:

Ընդ որում, նա նկատեց, որ այդ ցուցանիշները չեն կարող ներկայացնել գաղթի ողջ պատկերը: Նրա խոսքով, միայն ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում հնարավոր կլինի գաղթականների հոսքի մասին հստակ պատկերացում կազմել: