19 մայիսի 2010 - 15:42 AMT
Վլադիմիր Հակոբյանը Գրան պրիում հաղթել է Էռնեստո Ինարկիևին

Աստրախանում (Ռուսաստան) կայացել է շախմատի տղամարդկանց Գրան պրիի վերջին փուլի 8-րդ տուրը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ է տարել Էռնեստո Ինարկիևի նկատմամբ (Ռուսաստան):

Հաղթանակից հետո Հակոբյանն ունի 3 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Այդ տուրից հետո Գրան պրիի առաջատարը փոխվեց: Պավել Էլյանովին (Ուկրաինա) փոխարինեց Դմիտրի Յակովլևը (Ռուսաստան): Նա ունի 4.5 միավոր:

9-րդ տուրում Հակոբյանը հանդիպելու է ուկրաինացի շախմատիստ Ռուսլան Պոնոմորյովի հետ, որը 4 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: