19 մայիսի 2010 - 16:50 AMT
Արտակ Դաշյանը կարող է բաց թողնել Էստոնիայի հավաքականի հետ խաղը

Մայիսի 19-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը մեկնել է Էստոնիա, որտեղ մայիսի 20-ին 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կխաղա Էստոնիայի հավաքականի հետ:

Մայիսի 18-ին հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը հրապարակեց հավքականի կազմը, որի կազմում ընդգրկվել է 18 ֆուտբոլիստ: Սակայն վերջին մարզման ժամանակ կիսապաշտպան Արտակ Դաշյանը վնասվածք ստացավ և հնարավոր է, որ չմասնակցի էստոնացիների հետ խաղին:

Սերիցլևը հավաքական է հրավիրել նաև «Փյունիկի» պաշտպան Կամո Հովհաննիսյանին, որն մինչ այդ հայտագրված չէր կազմում, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունում: