Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, ըստ հարկի պաշտպանվում է ազգային փոքրամասնությունների իրավունքները: Այս մասին ՀՀ ԱԺ կառավարական ժամի ընթացքում պատասխանելով իրեն ուղղված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ինչ վերաբերում է հայերի իրավունքների պաշտպանությանը այլ երկրներում, նախարարն ասել է, որ Հայաստանը համապատասխան աշխատանքներ է վարում միջազգային կառույցների շրջանակներում: Արդեն իրավաբանների խումբ է գործում, որը զբաղվում է այդ խնդրով: