19 մայիսի 2010 - 20:53 AMT
ՀՀ կառավարությունը չի կիսում ՀՅԴ կարծիքը Ոստիկանության ակադեմիայի դիմորդների խնդրի լուծման հարցում

Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն առաջարկեց կառավարությանը թույլ տալ Ոստիկանության ակադեմիայի բոլոր դիմորդներին հանձնել քննությունները, ծառայել բանակում և հետո արդեն վերադառնալ ուսման:

Ի պատասխան այդ առաջարկի, Հայաստանիի արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը նշեց, որ այդ դեպքում կառաջանան տեխնիկական խնդիրներ` կապված ուսումնական գործընթացը կազմակերպելու հետ, քանի որ չծառայած դիմորդների հետ ակադեմիա են դիմում մի քանի ծառայածներ: «Այդ դեպքում ակադեմիայի առաջին կուրսում սովորելու են առավելագույնը 5-6 ուսանողներ, որոնց ուսումնական գործընթացի կազմակերպումը բավական պրոբլեմատիկ կլինի»,- ասել է նա: