26 մայիսի 2010 - 11:26 AMT
ԼՂՀ նախագահը կարևորել է երիտասարդ հայրենակիցների այցելությունն Արցախ

Մայիսի 25-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Բոստոնի Սբ.Ստեփանոսի ազգային վարժարանի մի խումբ ուսուցիչների և աշակերտների:

ԼՂՀ նախագահը կարևորել է երիտասարդ հայրենակիցների այցելություններն Արցախ` նշելով, որ դա լրացուցիչ խթան կահնդիսանա հայրենիքը մոտիկից ճանաչելու, երկկողմ կապերն էլ ավելի ամրապնդելու ու զարգացնելու գործում: Նախագահն ընդգծել է, որ նման այցելությունները պետք է կրեն հաճախակի բնույթ: