26 մայիսի 2010 - 18:48 AMT
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ Գրողների միության անդամների հետ` միության ղեկավար Լևոն Անանյանի գլխավորությամբ

Արցախի Հանրապետության նախագահԲակո Սահակյանըմայիսի 26-ին հանդիպումէունեցել ՀայաստանիՀանրապետության գրողների միության անդամներիհետ` կազմակերպության ղեկավարԼևոնԱնանյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվելեն գրականության և մշակույթի ոլորտներումառկա խնդիրները:

Երկրի ղեկավարը նշել էհայժողովրդի մտավոր ու հոգևորարժեքների, այդթվում` գրականության հարստացման գործումստեղծագործական մտավորականության ավելիակտիվմասնակցության կարևորությունը:

Հանդիպմանը ներկաէին Արցախի Հանրապետության գրողների միության անդամներ` միության վարչության նախագահ Վարդան Հակոբյանի գլխավորությամբ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: