ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ, ներկա գտնվեց Քարակերտ համայնքում տեղադրված հակակարկտային երկու կայանների գործարկման արարողությանը, որին մասնակցում էին նաեւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, հակակարկտային կայաններ արտադրող «Բարվա» ընկերության նախագահ Արամ Վարդանյանը:
Վերջին շաբաթներին տեղացած կարկուտը զգալի վնաս էր հասցրել Քարակերտի գյուղացիական տնտեսություններին, եւ կայանները տեղադրվել են ՀՀ նախագահի հանձնարարականով:
Մարզում արդեն կա 28 կայան, իսկ ՀՀ կառավարության հակակարկտային կայանների տեղադրման պետական ծրագրով նախատեսվում է տեղադրել եւս 40-ը, ասվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: