Բրիտանացի բռնցքամարտիկ Կարլ Ֆրոչը մտադիր է փոխել իր ոճը Արթուր Աբրահամի (Գերմանիա) հետ մենամարտում: «Super Six World Boxing Classic» մրցաշարի երրորդ շրջանի մենամարտն այդ բռնցքամարտիկների միջև տեղի է ունենալու, սակայն դեռևս ոչ ոք չի կարող նշել հստակ ամսաթիվը, քանի որ բռնցքամարտիկները չեն կարողանում համաձայնության գալ մենամարտի անցկացման վայրի շուրջ:
Ֆրոչն ասաց, որ մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է Աբրահամ-Անդրե Դիրել (ԱՄՆ) մենամարտը, որտեղ հայ բռնցքամարտիկը որակազրկվեց արգելված հարվածի համար:
«Ես մտադիր եմ մենամարտել Աբրահամի հետ ինչպես Դիրելը և ավելի շարժուն կլինեմ` պարբերաբար հարվածներ փոխանակելով իմ մրցակցի հետ: Դիրելը ցույց տվեց, թե ինչպես կարելի է հաղթել Աբրահամին, և ես կաշխատեմ անել նույնը»,-ասել է Կարլ Ֆրոչը: