11 հոկտեմբերի 2001 - 22:05 AMT
ՎԱՂԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԿԱՈՒՉՈՒԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Վաղը Չինաստանի Շանսի գավառի վարչական կենտրոնում կստորագրվի արհեստական կաուչուկի արտադրության հայ-չինական համատեղ ձեռնարկության ստեղծման մասին արձանագրություն: Փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով Չինաստան է մեկնել արդյունաբերության ու առեւտրի նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, հայկական կողմը լինելու է ստեղծվող «ՉինԱրմենպրեն» ձեռնարկության բաժնետոմսերի 40 տոկոսի սեփականատերը: Հայկական կողմի ներդրումները կլինեն տեխնոլոգիայի ու հայկական «Նաիրիտ» ձեռնարկությունում չօգտագործվող սարքավորումների մի մասի տեսքով: Չինական կողմը պարտավորվում է գործի մեջ ներդնել 100 միլիոն դոլար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: