11 հոկտեմբերի 2001 - 22:06 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին, որում զգուշացնում է Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելու վտանգավոր հետեւանքների մասին: Այդ ուղղումը արգելում է ԱՄՆ-ի վարչակազմին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Նամակում ընդգծվում է, որ 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելը բացասաբար կազդի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա եւ կհանգեցնի առկա հավասարակշռության խախտմանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: