11 հոկտեմբերի 2001 - 19:47 AMT
ՀԱՅ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ԶՐԿԵԼՈՒ ՓԱԽՈՒՍՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Հայ խորհրդարանականները փակ գաղտնի քվեարկությամբ մերժել են Հայաստանի նախկին ներքին գործերի նախարար, երբեմնի իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախկին առաջնորդ Վանո Սիրադեղյանին պատգամավորական լիազորություններից զրկելը նախատեսող օրենքի նախագիժը: Սիրադեղյանին մանդատից զրկելուն կողմ քվեարկել է 36 պատգամավոր, այն դեպքում, երբ որոշումը ընդունելու համար անհրաժեշտ է 44 ձայն: Այսպիսով օրենսդիրները առհամարեցին իրենց իսկ կողմից ընդունված կանոնակարգի պահանջները, որոնցում ասվում է, որ պատգամավորը զրկվում է լիազորություններից, եթե անհարգելի պատճառով բաց է թողնում խորհրդարանի նստաշրջանի նիստերի կեսից ավելին: Հիշեցնենք, որ Սիրադեղյանը մեղադրվում է մի շարք ծանրագույն հանցագործություններ կատարելում եւ ներկայումս գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: