Հունիսի 1-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա ընթացքում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցին առնչվող մանրամասներ: Ընդգծվել է այցի շրջանակներում նախատեսվող հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստի և գործարար համաժողովի անցկացման կարևորությունը: Հույս է հայտնվել, որ Սաադ Հարիրիի այցը Հայաստան լավ հնարավորություններ կստեղծի երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման և ընդլայնման համար:
Դեսպան Քոչարյանը Լիբանանի վարչապետին ՀՀ կառավարության երախտագիտությունն է հայտնել Բեյրութում Մատենադարանի հին ձեռագրերի ցուցահանդեսի անցկացման գործում աջակցություն ցուցաբերելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: