3 հունիսի 2010 - 13:41 AMT
Հակոբ Չաքրյան. Գազայի դեպքերը կարող են նպաստել Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը

Գազայի դեպքերը կարող են նպաստել Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկմանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Բայց, նրա խոսքերով, «պետք չէ Ազատության նավատորմի իրավիճակը կապել Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ»: «Այստեղ առաջին հերթին կանգնած է մահմեդական աշխարհում Թուրքիայի առաջատարի դերը ստանձնելու հարցը»,- ասել է հայ փորձագետը:

Նա ընդգծել է`քանի որ Թուրքիան բավական ակտիվ է Գազայի հատվածում, երկրի հեղինակությունը Պաղեստինում, Սիրիայի և Իրանի հետ համեմատած, բարձրացել է: