4 հունիսի 2010 - 15:59 AMT
3 հայ շախմատիստուհիներ մասնակցեցին Մայա Չիբուրդանիձեի գավաթին

Թբիլիսիում ավարտված կանանց մրցաշարում, որտեղ խաղարկվում էր Մայա Չիբուրդանիձեի գավաթը, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր, ՖԻԴԵ-ի վարպետ Լիա Մարտիրոսյանը և Մարիա Գևորգյանը` 4,5-ական միավոր:

8 միավորով առաջին տեղը գրավեց գրոսմայստեր Աննա Մուզիչուկը (Սլովենիա): Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող օփենում գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը 3 հնարավորից ունի 3 միավոր և 24 այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստերներ Հրայր Սիմոնյանը և Սերգեյ Կասպարովը (Բելառուս) վաստակել են 2,5-ական, միջազգային վարպետ Տատյանա Կասպարովան (Բելառուս)` 2 միավոր: Մրցաշարին մասնակցում են 354 շախմատիստներ, հաղորդում է Armchess-ը: