Մայիսի 31-ից հունիսի 04-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 68,009,662 ԱՄՆ դոլար` 377.13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառել 70,645,547 ԱՄՆ դոլար` 378.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,060,000 ԱՄՆ դոլարի առուվաճառք` 376.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առուվաճառք` 377.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարքներ չեն իրականացվել:
Մայիսի 24-30-ն ժամանակահատվածում դրամով բանկերի տրամադրած վարկերի ծավալը կազմել է 12.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրած վարկերի ծավալը` 37.7 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: