8 հոկտեմբերի 2001 - 21:49 AMT
ԱՄՆ-ՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍԸ 50 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ Է ԿՐԵԼ
ԱՄՆ-ում ահաբեկչական գործողությունների պատճառով զբոսաշրջիկության բիզնեսը 50 մլն դոլարի վնաս է կրել : Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, առաջատար տուրիստական գործակալությունների տվյալներով, Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար մոտ 50 հազար զբոսաշրջիկներ հրաժարվել են իրենց նախատեսված այցերից: Մասնավորապես, «Արմենիա» հյուրանոցը գնահատել է իր կորուստը 200 հազար դոլար` չհաշված ռեստորանների եւ բարերի եկամուտները: Չնայած Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունները կայացել են ժամանակին, սակայն փորձագետները գտնում են, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած իրադարձությունները էականորեն կանդրադառնան Հայաստանի զբոսաշրջիկության զարգացմանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: