8 հոկտեմբերի 2001 - 19:20 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՐԿԻՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՒԱՆ
Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Իլյա Կլեբանովը, որը նաեւ հայ-ռուսաստանյան տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, մոտավորապես հոկտեմբերի 13-ին կրկին կժամանի Երեւան: Այցի ընթացքում կշարունակվեն ռուսաստանյան կողմին, պետական պարտքի մարման դիմաց, մի շարք հայկական ձեռնարկությունների արժեթղթերի փոխանցման վերաբերյալ բանակցությունները: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, զգալի առաջընթաց է նկատվում համատեղ ձեռնարկությունների ստեղծման նախապատրաստման հարցում: Հիշեցնենք, որ ձեռնարկությունների թվում, որոնց արժեթղթերի մի մասը կարող է փոխանցվել ռուսաստանյան կողմին, հիշատակվում են ատոմակայանը, «Մարս» գործարանը, մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի հիմքի վրա գործող արտադրություններ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: