6 հոկտեմբերի 2001 - 20:02 AMT
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Երկուշաբթի երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն: Ռումինիայի ղեկավարը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, խորհրդարանական հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ղեկավարների հետ: Կկայանան նաեւ բանակցություններ ընդլայնված կազմով: (Ռումինիայի նախագահին ուղեկցում են մի քանի նախարարներ:) Երկօրյա այցի ընթացքում կստորագրվեն երեք միջկառավարական համաձայնագրեր` մշակույթի, ուսման, գիտության եւ զբոսաշրջիկության բնագավառներում համագործակցության մասին, ահաբեկչության, թմրաբիզնեսի եւ անօրինական գաղթի դեմ համատեղ պայքարում գործակցության մասին, եւ մաքսային կարգի մասին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: