6 հոկտեմբերի 2001 - 00:16 AMT
ԿԱՆԱԴԱՅԻ ԱԳՆ-Ն ՉԻ ՀԵՐՔՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հերքել է Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրությունը այն մասին, որ իբրեւ թե Կանադայի դեսպանությունը ՀՀ արտգործնախարարությանն է հասցեագրել բողոքի նոտա նախարար Վարդան Օսկանյանի հայտարարության կապակցությամբ: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարը, վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները, հայտնել է, որ Կանադայի իշխանությունները ընդգրկել են Ադրբեջանը միջազգային ահաբեկության սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակում: Ձյունիկ Աղաջանյանը շեշտել է, որ արտաքին գործերի նախարարությունը բերված փաստերի հերքում չի ստացել: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: